| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
09:00 Վիլյա. «Հավաքականն իմ երկրորդ ընտանիքն է» |
Կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի հարձակվող Դավիդ Վիլյան խոսել է երկար բացակայությունից ազգային հավաքական վերադառնալուց հետո իր տպավորությունների մասին:
«Անչափ երջանիկ եմ ազգային հավաքական վերադառնալու համար: Իմ գոլը կարագացնի վերադարձս: Դաշտում անցկացրածս ամեն րոպեն և ամեն մարզումը ավելի է ուժեղացնում ինձ: Շատ էի կարոտել թիմակիցներիս: Ես կրկին երջանիկ եմ: Հավաքականն իմ երկրորդ ընտանիքն է:
Իհարկե, դեռ պատրաստ չեմ մեկնարկային կազմ դուրս գալ, բայց օրեցօր ես ավելի լավ եմ զգում ինձ: Խաղում եմ այնքան, ինչքան հարկավոր է առողջությանս համար այս պահին», – նշել է Վիլյան:
Աղբյուրը` Marca.com
|
|
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ |
Դիտումներ: 785 |
Ավելացրեց: Մեսսի2013
|
|
|
|