Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Խավի Մարիա Մերսեի մայրը TV Cuatro-ին պատմել է, որ պատանի տարիքում իր որդին կարող էր դառնալ «Միլանի» խաղացող:
Խավի Մարիա Մերսեի խոսքերով, երբ Կապտանռնագույնների ապագա աստղը խաղում էր «Բարսելոնա Բ»-ում, միլանցիները նրան պայմանագիր առաջարկեցին, սակայն ֆուտբոլիստի ընտանիքը վստահ էր, որ նա կարող է կատալոնացիների հիմնական կազմում խաղալ:
«Գալիանին «Միլանի» հետ 4-ամյա պայմանագիր դրեց սեղանին: Չէի ցանկանում Չավիին բաժանել Գվարդիոլայից: Բայց ես միշտ կարծել եմ, որ՝ չնայած բոլոր դժվարություններին, նա կհասնի հաջողության»,- ասել է Չավիի մայրը:
Աղբյուրը` Goal.com
|