Իսպանիան, Արգենտինան և Հայաստանը հաղթում են (Տեսանյութ)
Օգոստոսի 7-ը գերլարված հանդիպումների օր էր: Երեկ ընկերական հանդիպումներ անցկացրեցին Իսպանիայի և Արգենտինան: Հայաստանի հավաքականն էլ, իր հերթին, մասնակցեց Աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպման:
Ֆրանկ Ռայկարդի գլխավորած Սաուդյան Արաբիայի ազգային հավաքականը պարտության մատնվեց Իսպանիայի ազգային հավաքականի կողմից: Վիսենտե դել Բոսկեի սաները 5 գնդակ ուղարկեցին արաբական թերակղզու ֆուտբոլիստների դարպասը:
Մեկնարկային կազմում հանդես էին գալիս «Բարսելոնայի» 5 ֆուտբոլիստներ: Գոլերի հեղինակ դարձան Սանտի Կասորլան, Պեդրո Ռոդրիգեսը, Չավի Հերնանդեսը և Դավիդ Վիլյան:
Արգենտինան Աշխարհի 2014թ.-ի առաջնության ընտրական փուլի շրջանակներում ընդունեց Պարագվայի հավաքականին: Խաղին հայտավորված էր միայն Լեոնել Մեսսին: Հանդիպմանը չմասնակցեց «Բարսայի» կիսապաշտպան Խավիեր Մասկերանոն:
Հանդիպումն ավարտվեց 3-1 հաշվով` հաղթանակ տոնեցին Արգենտինացիները: Գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Լեո Մեսսին, ով տուգանային հարվածի շնորհիվ հաշիվը դարձրեց 3-1:
ԱԱ Եվրոպայի ընտրական փուլի Բ խմբում տեղի ունեցան երկու հանդիպումներ: Մալթան սեփական հարկի տակ պարտվեց Հայաստանի հավաքականին, իսկ Բուլղարին ոչ-ոքի խաղաց խմբի ֆավորիտ Իտալիայի հետ:
Հայաստանի հավաքականը խաղը սկսեց տարօրինակ հանգստությամբ: Մալթայի հավաքականին չի կարելի համեմատել Սան Մարինոյի, Անդորրայի և մյուս գաճաճ պետությունների հավաքականների հետ: Ֆուտբոլային մասնագետները և երկրպագուները մոռանում են, որ Մալթան վերջին շրջանում կարողացել է միավորներ խլել Վրաստանի, Շվեյցարիայի, Մակեդոնիայի, Թուրքիայի և Ավստրիայի հավաքականներից: Մեկ անգամ Մալթայի հավաքականը նույնիսկ հաղթել է Վրաստանի հավաքականին, այն էլ 2-0 հաշվով:
Չնայած մերոնց սխալներին, Մալթայի հավաքականը զգում էր, որ հանդես է գալիս ուժեղ հավաքականի դեմ: Երկրորդ խաղակեսում Վարդան Մինասյանի ճիշտ մարտավարության շնորհիվ Հայաստանի հավաքականը դժվարությամբ, բայց կարողանում է բացել հաշիվը: Հաղթական գոլի հեղինակ է դառնում «Վոլգայի» հարձակվող Արթուր Սարկիսովը, ով ավելի հայտնի է «4-րդ գոլերի մասնագետ» անվամբ:
Ինչևէ, Հայաստանի հավաքականը 3 միավորով է ուղևորվում Բուլղարիա: