Ֆրանսիական «ՊՍԺ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտտին իր կարծիքն է հայտնել Չեմպիոնների լիգայի 2012/13 մրցաշրջանի խաղարկության ֆավորիտների մասին:
«ՉԼ ֆավորիտները իսպանական գրանդներն են: Կատալոնացիները նույնիսկ առանց Գվարդիոլայի են ուժեղ: Այդուհանդերձ, այժմ նրանք պակաս ագրեսիվ են և պակաս հավաքված են գործում պաշտպանությունում: «Բարսելոնան» ավելի խոցելի է թվում, քան նախորդ մրցաշրջաններում:
Նաև ես կարծում եմ, որ այս մրցաշրջանում կարող են զարմացնել «Զենիթը» և «Մանչեսթեր Սիթին», որոնց իտալացի մասնագետներ են մարզում: Այդպես եմ կարծում չնայած այն հանգամանքին, որ «Սիթին» «Ռեալի» հետ միասին ծանր խմբում է հայտնվել», – հայտարարել է Անչելոտտին: