Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Խորդի Ալբան իր շնորհակալությունն է հայտնել Մոսկվայի «Սպարտակի» մարզիչ Ունայի Էմերիին:
Հիշեցնենք, որ Ալբան «Վալենսիայում» խաղում էր Ունայի Էմերիի գլխավորությամբ և հենց Էմերին էր Ալբային դարձրել եզրային պաշտպան:
«Ես շատ եմ պարտական Էմերիին: Հենց նա է փոխել իմ ողջ պորֆեսսիոնալ ֆուտբոլային կարիերան: Եղավ ժամանակ, որ ես պետք է լքեյի «Բարսելոնան», ես չէի կարող սպասել: Սակայն աշխատանքը տալիս է իր պտուղները և ես վերադարձա «Բարսելոնա»»,-ասել է իսպանացի պաշտպանը:
|