Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Չավի Հերնանդեսը խոսել է թիմի նոր գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովայի մասին, ինչպես նաև հայտարարել կարիերան կատալոնական ակումբում շարունակելու ցանկության մասին:
«Տիտո Վիլանովան ունի բոլոր հնարավորությունները «Բարսելոնայի» հետ բազմաթիվ տիտղոսներ նվաճելու համար: Նա թիմում կարևոր դեր է խաղացել նաև Գվարդիոլայի օրոք:
Եթե խոսենք իմ մասին, ապա այս տարի ես ինձ ֆիզիկապես ավելի լավ եմ զգում, քան նախորդ մրցաշրջանում: Ցանկանում եմ շարունակել ելույթներս «Բարսայի» կազմում», – ասել է Չավին: