Կատալոնական «Բարսելոնայի» երեք ֆուտբոլիստները` Վալդեսը, Պիկեն և Մեսսին հանդես են եկել թիմի բոլոր` 5 պաշտոնական հանդիպումներում: Դարպասապահը և գոլահարը հանդես են եկել ամեն րոպե, հաղորդում է կատալոնական «Բարսելոնայի» պաշտոնական կայքը:
Թիմի կենտրոնական պաշտպան Խերարդ Պիկեն հանդես է եկել մոտ 400 րոպե: Նա 4 անգամ եղել է մեկնարկային կազմում և միայն մեկ անգամ է, որ դուրս է եկել փոխարինման:
Չավին, Ինիեստան, Պեդրոն, Սերխիոն և Ալբան նույնպես հանդես են եկել բոլոր հանդիպումներում, սակայն ավելի քիչ, քան վերը նշված երեք ֆուտբոլիստները:
Զարմանալի է, որ թիմի հարձակվող Դավիդ Վիլյան, ով նոր է վերականգնվել վնասվածքից, դուրս է մնում պայքարից: Պաշտոնական հանդիպումներում 40 րոպե հանդես եկած հարձակվողը, միևնույն է, կարողացել է դառնալ գոլի հեղինակ:
450 րոպե: Վալդես, Մեսսի 402 րոպե: Պիկե 380 րոպե: Չավի 370 րոպե: Պեդրո 360 րոպե: Մասկերանո 354 րոպե: Բուսկեթս 326 րոպե: Ալբա 318 րոպե: Ալվես 316 րոպե: Ինիեստա 284 րոպե: Ալեքսիս 208 րոպե: Ադրիանո 199 րոպե: Ֆաբրեգաս, Տելյո 141 րոպե: Պույոլ 109 րոպե: Սոնգ 64 րոպե: Մոնտոյա 40 րոպե: Վիլյա
Աղբյուրը` FCBarcelona.com
|