Այսօրվա մարզման ընթացքում բացակայել են կատալոնական «Բարսելոնայի» մի շարք ֆուտբոլիստներ: Գլխավոր թիմից մարզմանը մասնակցել են 5 ֆուտբոլիստ: Մարզմանը բացակայել է նույնիսկ Տիտո Վիլանովան, ով ՈՒԵՖԱ-ի կողմից կազմակերպված մարզչական հավաքին է մասնակցում:
Թիմի կենտրոնական պաշտպան Կարլես Պույոլը, ով այտոսկրի վնասվածք ուներ, մարզմանը մասնակցել է պաշտպանիչ դիմակով:
Հաղորդվում է, որ «Խետաֆեի» դեմ սեպտեմբերի 15-ին դաշտ դուրս գալու դեպքում Պույոլը ստիպված կլինի նորից կրել այն: Աղբյուրը` FCBarcelona.com