Կատալոնական «Բարսելոնայի» նորեկ, պաշտպան Խորդի Ալբան խոսել է իր թիմակցի` Դավիդ Վիլյայի մասին, ով հրավիրվել է Իսպանիայի ազգային հավաքական: Նշենք, որ Ալբան և Վիլյան միասին հանդես են եկել նաև «Վալենսիայի» կազմում:
«Ամիսներ են անցել և Վիլյայի մոտ գոլային ծարավ է սկսվել: Ջանասիրաբար աշխատող ֆուտբոլիստը պարտավոր էր հրավիրվել հավաքական և ակումբ: Անչափ ուրախ ենք, որ Վիլյան կարող է օգուտ տալ հավաքականին: Ես հույս ունեմ, որ Դավիդը կգտնի իր գոլային հոտառությունը:
Ինչ վերաբերվում է Անդրես Ինիեստային, ապա ասեմ, որ նա արժանի էր դառնալ Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ: Ուրախ եմ, որ նա իմ թիմակիցն է»,-հայտարարել է Ալբան:
Աղբյուրը` Football-Espana.net
|