| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
18:44 «Բարսան» հայտնել է 2012/13 մրցաշրջանի բյուջեն |
Ինչպես հաղորդում է կատալոնական «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, թիմը հայտնել է 2012/13 մրցաշրջանի բյուջեն:
Ակումբի մամլո քարտուղար Թոնի Ֆրեյշան հայտարարել է, որ այսօր նախագահների խորհուրդը հաստատել է բյուջեն, ըստ որի եկամուտները կազմում են 470 մլն եվրո, իսկ ծախսերը՝ 427.9:
Անցած տարի կատալոնական «Բարսելոնայի» շահույթը կազմել է 48,8 մլն եվրո, որից 21 մլն դրվել է բյուջեի մեջ:
Ֆրեյշան նաև հայտնել է, որ ակումբը երկարաձգել է պայմանագիրը բուժծառայություններ մատուցող Assistencia Sanitaria ընկերության հետ մինչև 2016 թվականի հունիսի 30-ը և ավիափոխադրող Turkish Airlines-ի հետ մինչև 2015 թվականի հունիսի 30-ը՝ երկու անգամ բարելավելով առաջարկված պայմանները:
Աղբյուրը` FCBarcelona.com
|
|
Կատեգորիա: Նորություններ |
Դիտումներ: 982 |
Ավելացրեց: Մեսսի2013
|
|
|
|