Իսպանիայի առաջնության 3-րդ տուրում «Վալենսիային» հաղթելուց հետո կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան հայտարարել է, որ թիմի ֆուտբոլիստները դեռ լավագույն մարզավիճակում չեն:
«Գոհ եմ թիմիս ցուցադրած խաղից: «Բարսան» ապացուցեց, որ կարող է լավ մեկնարկել մրցաշրջանը: Թիմն այս պահին այնքան լավ չի խաղում, որքան դա կանի ամիսներ անց, ինչը միանգամայն տրամաբանական է:
Չափազանց կարևոր է, որ շարունակենք «չոր» հանդիպումներ անցկացնել ու գոլեր չընդունել: Ուրախ եմ, որ թիմին հարմարվեց մեր նորեկը` Ալեքս Սոնգը, ով հիանալի հանդիպումներ է անցկացնում:
Առաջին խաղակեսում լավ էինք վերահսկում խաղի ընթացքը և գոլային պահեր ունեցանք, իսկ ընդմիջումից հետո հոգնածություն էր նկատվում թիմի գործողություններում, ինչի պատճառը մի քանի օր առաջ կայացած Մադրիդի «Ռեալի» դեմ խաղն էր»,- ասել է Վիլանովան:
|