Իսպանիայի առաջնության երրորդ տուրի «Բարսելոնա» - «Վալենսիա» հանդիպումից առաջ երկրպագուների հայացքները սևեռված էին դեպի Անդրես Ինիեստան: «Բարսելոնայի» կիսապաշտպանը «Կամպ Նոու» մարզադաշտ մտցրեց ՈւԵՖԱ-ից ստացած մրցանակը` ի ցույց երկրպագուներին:
Հուզումնալից պահն այն էր, որ Ինիեստան մրցանակը ստացավ իր կնոջից, որը գրկել էր վերջինիս երկու գանձերին: Երեխային հագցրել էին Անդրես Ինիեստայի մարզաշապիկը: Մարզաշապիկի վրա գրված էր «Հայրիկ» բառը: