| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
15:02 Ֆալկաո. «Ես լուծեցի «Բարսելոնայի» վրեժը» |
Մադրիդի «Ատլետիկոյի» կոլումբիացի հարձակվող Ռադամել Ֆալկաոն, ով ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթում հեթ-տրիկի հեղինակ դարձավ, հայտարարել է, որ լուծել է «Բարսելոնայի» վրեժը: Ինչպես գիտենք, Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում «Բարսելոնան» պայքարից դուրս է եկել անգլիական «Չելսիի» պատճառով:
«Ես լուծեցի «Բարսելոնայի» վրեժը»,-ասել է կոլումբիացին մամուլի ասուլիսի սրահ տանող միջանցքում հանդիպած կատալոնացիների հոլանդացի նախկին հարձակվող Պատրիկ Կլյուվերտին:
«Մեծ պատիվ է մրցանակը ստանալ Ձեր ձեռքերից»,- ասել է Ֆալկաոն Կլյուվերտին:
Աղբյուրը` Football-Espana.net
|
|
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ |
Դիտումներ: 1201 |
Ավելացրեց: Մեսսի2013
|
|
|
|