Վերջին հակամարտությունը միջազգային հանդիպումներից առաջ
Այսօր երեկոյան Իսպանիայի առաջնության երրորդ տուրի շրջանակներում «Բարսելոնան» հյուրընկալելու է «Վալենսիային»: Կատալոնական թիմը միջազգային հանդիպումներ անցկացնելուց առաջ ցանկանում է Իսպանիայի առաջնությունում տանել 3 անընդմեջ հաղթանակը և ունենալ 9 միավոր: Այսօրվա հաղթանակից հետո կնշանակի այն, որ թիմը լավ մեկնարկով է սկսել առաջնությունը:
Ինչպես գիտենք, «Վալենսիան» հեշտ մրցակից չէ: Ճիշտ է, «Չղջիկներն» առաջնությունում դեռ ոչ մի հաղթանակ չեն տարել, սակայն առաջին տուրում հավասար պայքար են մղել մադրիդի «Ռեալի» դեմ:
Ամբողջական կազմով
Վիլանովայի տրամադրության տակ գտնվում են թիմի բոլոր ֆուտբոլիստները, բացի վնասվածք ունեցող պաշտպան Կարլես Պույոլից: Պամպլոնայում վնասվածք ստացած Պույոլի փոխարեն Տիտոն խաղադաշտ կարող է մտնցել բրազիլացի եզրային պաշտպան Դանի Ալվեշին: Վնասվածքից ապաքինվել է նաև թիմի երիտասարդ կիսապաշտպան Տիագո Ալկանտարան: