Վիլանովա. «Ֆալկաոն չի համապատասխանում «Բարսելոնայի» խաղաոճին»
Իսպանիայի առաջնության հերթական տուրի «Վալենսիայի» դեմ խաղից առաջ կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան հանդիպել է լրագրողների հետ ու պատասխանել նրանց հարցերին:
Լրագրողներից մեկը Վիլանովային հարց է ուղղել «Ատլետիկո Մադրիդի» կոլումբացի հարձակվող Ռադամել Ֆալկաոյի վերաբերյալ, ով ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթի խաղում դարձավ հեթ-տրիկի հեղինակ:
«Ֆալկաոն շատ լավ խաղային որակներ ունի: Նա հիանալի հարձակվող է ու ֆանտաստիկ ձեռքբերում կլիներ ցանկացածի համար, ու մի շարք ակումբներ հետաքրքրվում են նրանով: Ֆալկաոն ֆանտաստիկ ֆուտբոլիստ է, բայց «Բարսայի» համար չէ, քանի որ նրան գնելու դեպքում պետք է փոխվի թիմի ողջ խաղային սխեման»,- հայտարարել է Վիլանովան: