AS-ի հաղորդմամբ` որոշվեց կատալոնական «Բարսելոնայի» երեք ֆուտբոլիստների ճակատագրերը: Հոլանդացի կիսապաշտպան Իբրահիմ Աֆելլայը երեկ տեղափոխվեց Գերմանական «Շալկե 04» և ստացավ 11-րդ համարի մարզաշապիկը:
«Ես խոսեցի Տիտոյի հետ և պատմեցի «Շալկե»-ի հնարավոր տեղափոխման մասին: Տիտոն ասաց, որ թույլ կտա ինձ տեղափոխվել այլ ակումբ: Ուրախ եմ, որ կարող եմ ստանալ խաղային պրակտիկա»,-նշել է Աֆելլայը:
Աֆելլայի ճակատագիրը որոշելուց հետո, Տիտոն ցանկացել է մյուս երկու ֆուտբոլիստներին թողնել թիմում: Ճիշտ է, ֆուտբոլիստներով հետաքրքրված էին տարբեր ակումբներ, սակայն վերջիններս խնդրել էին Տիտոյին ևս մեկ շանս տալ նրանց: Տիտոն համաձայնվել է նրանց թիմում թողնել մինչև հունվար: