Գերմանական «Շալկե 04»-ի նորեկ, հոլանդացի կիսապաշտպան Իբրահիմ Աֆելլայը, ով այսօր վարձավճարով տեղափոխվեց կատալոնական «Բարսելոնայից», խոսել է իր որոշման դրդապատճառների մասին:
Աֆելլայը 2012/13 մրցաշրջանը վարձավճարով կանցկացնի Գերմանական ակումբում:
«Ես բավականաչափ խաղային պրակտիկա չունեի «Բարսելոնայում»: Այս մրցաշրջանի ընթացքում ես սպասել չեմ չցանկացա: Ես խոսեցի մարզչի հետ, ու որոշվեց, որ վարձակալությունը լավագույն տարբերակն է:
Այն բանից հետո, երբ նոր ես բուժում վնասվածքդ, պետք է շատ խաղաս, որպեսզի վերականգնես խաղային որակներդ: Կարծում եմ՝ «Շալկե»-ն հիանալի տարբերակ էր»,- հայտարարել է Աֆելլայը:
Աղբյուրը` Football Espana
|