Կատալոնական «Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Կարլես Պույոլը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանության արդյունքները, որտեղ «կապտանռնագույնները» կհանդիպեն մոսկովյան «Սպարտակի», պորտուգալական «Բենֆիկայի» և շոտլանդական «Սելթիկի» հետ:
«Մենք խմբի ֆավորիտն ենք և գոհ ենք վիճակահանությունից: Բայց մեզ համար հեշտ չի լինելու: Չեմպիոնների լիգայում գերգնահատման համար պատժվում են: «Բարսելոնան» հարգանքով է վերաբերվում մրցակիցներից յուրաքանչյուրին»,-ասել է նա: Պույոլը շնորհավորել է Ինիեստային
Մինչ մամլո ասուլիսին մասնակցելը, Կարլես Պույոլը հասցրել է շնորհավորել իր թիմակցին` Անդրես Ինիեստային, ով արժանացել է «Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի» կոչմանը:
«Ինիեստան արժանի է: Ես անչափ երջանիկ եմ, որ այդ կոչումը ստացել է թիմակիցս` Ինիեստան: Երեք հավակնորդներն էլ արժանի էին այդ մրցանակին, սակայն այս անգամ կոչումը տրվեց Ինիեստային»,-նշել է Պույոլը:
Չենք հանձնվելու
Իսպանիայի սուպերգավաթի պատասխան հանդիպման պարտությունը չի վշտացրել Պույոլին: «Կապտանռնագույների» ավագը նշեց, որ թիմը ետ չի քաշվելու, այլ նետվելու է առաջ: