Իսպանիայի սուպերգավաթի պատասխան խաղից հետո կամերունացի Ալեքսանդր Սոնգը խոսեց լրագրողների հետ: Կիսապաշտպանը հայտարարեց, որ կկարողանա մերվել թիմի խաղաոճին:
«Սա այն արդյունքը չէր, որը մենք ցանկանում էինք տեսնել: Ամեն դեպքում լավ խաղ էր ինձ համար: Մենք պահեր էինք ստեղծում, որպեսզի հաղթեինք, բայց Կասիլյասը նրանց շատ դեպքերում փրկեց:
Ընդհանուր առմամբ ես ինձ շատ լավ եմ զգում: Տղաներն ու մարզիչն ինձ լավ ընդունեցին: Նրանք ինձ խորհուրդներ տվեցին և ես կարծում եմ` արագ կհարմարվեմ նոր թիմին»,-եզրափակել է Սոնգը: