| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
12:17 Ինիեստա. «Կշարունակենք պայքարել տիտղոսների համար» |
Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինիեստան Իսպանիայի սուպերգավաթի պատասխան հանդիպումից հետո խոսել է լրագրողների հետ.
«Բաց թողած երկու գոլերը և կարմիր քարտն իրոք մեզ կոտրեց: Չնայած նրան, որ մենք 10 հոգով էինք` կարող էինք հաղթել մրցակցին:
Մենք երբեք չենք խոսել մեր սխալների մասին, այդ ամենը մնում է մեր կոլեկտիվում: Մենք սխալ գործեցինք, որը ճակատագրական եղավ:
Ես շնորհավորում եմ Մադրիդի «Ռեալին» կրած հաղթանակի համար: Ինչ վերաբերվում է մեզ, ապա մենք կշարունակենք պայքարել տիտղոսների համար»,-եզրափակել է Ինիեստան:
|
|
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ |
Դիտումներ: 602 |
Ավելացրեց: Մեսսի2013
|
|
|
|