Եվրոպայի 2011/12 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի կոչման համար այժմ պայքարում են 3 ֆուտբոլիստ, որից երկուսը կատալոնական «Բարսելոնայից» են:
Լավագույնի անունը կորոշեն ՈՒԵՖԱ-ի բոլոր ազգային ասոցիացիաների 53 լրագրողներ: Քվեարկությունից հետո լավագույնի կոչման համար պայքար մղեցին Քրիստիանո Ռոնալդոն, Լեո Մեսսին և Անդրես Ինիեստան:
Չավի Հերնանդեսը, ով անցյալ տարի պայքարում էր լավագույնի կոչման համար, այս տարի բավարարվեց 5-րդ տեղով:
Եզրափակիչ քվեարկությունը կկայանա այսօր` Մոնակոյում:
4-ից 10-րդ տեղերի ֆուտբոլիստները հայտնի են`
4 Անդրեա Պիրլո (Իտալիա) - «Յուվենթուս» (90 միավոր) 5 Չավի Հերնանդես (Իսպանիա) - «Բարսելոնա» (57) 6 Իկեր Կասիլյաս (Իսպանիա) - «Ռեալ» Մադրիդ (53) 7 Դիդիե Դրոգբա (Կոտ-դ'Իվուար) - «Չելսի»* (31) 8 Պետր Չեխ (Չեխիա) - «Չելսի» (14) 9 Ֆալկաո (Կոլումբիա) - «Ատլետիկո» (14) 10 Մեսութ Օզիլ (Գերմանիա) - «Ռեալ» Մադրիդ (10)
* Այժմ հանդես է գալիս «Շանհայ Շենխուա»-ում
|