Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լեոնել Մեսսին, ով Մադրիդի «Ռեալի» դեմ սուպերգավաթային պատասխան խաղում կարողացավ հեղինակել իր թիմի միակ գոլը, դարձավ «Էլ Կլասսիկոների» պատմության ընթացքում կատալոնական թիմի ամենաարդյունավետ խաղացողը:
Խփած գնդակը Մեսսիի համար թվով 15-րդն էր, ինչը ռեկորդային է: Այս ցուցանիշով նա գերազանցեց լեգենդար ֆուտբոլիստ Սեզար Ռոդրիգեսին:
Հետաքրքրության համար նշենք, որ «Էլ Կլասսիկոյի» գլխավոր ռմբարկուն Մադրիդի «Ռեալի» լեգենդար հարձակվող Ալֆրեդո դի Ստեֆանոն է, ով խփել է 18 գոլ: