Վիճակագրություն |
Առցանց են` 3 Հյուրեր` 3 Գրանցվածներ` 0 |
|
12:30 «Էլ Կլասսիկո». Գիտե՞ք, որ ... |
Մեսսին այն միակ ֆուտբոլիստն է, ով կարողացել է գոլի հեղինակ դառնալ Իսպանիայի սուպերգավաթի վերջին 4 խաղերում: (Ատլետիկ, Սևիլյա և երկու անգամ Ռեալ Մադրիդ)
Մեսսին և Դանի Ալվեշը միակ ֆուտբոլիստներն են, ովքեր 7 անգամ հանդես են եկել «Ռեալ» Մադրիդի դեմ:
Չավին այսօրվա խաղում կարող է հանդես գալ «Ռեալ Մադրիդի» դեմ թվով 34-րդ անգամ: Կարլես Պույոլն էլ (խաղադաշտ դուրս գալու դեպքում)` 32-րդ անգամ:
Այսօր երեկոյան Մասկերանոն 100-րդ անգամ կկրի «Բարսելոնայի» մարզաշապիկը:
«Բարսելոնան» Իսպանիայի սուպերգավաթը նվաճել է 10 անգամ, իսկ «Ռեալը»` 8:
Տիտո Վիլանովայի և' օգնականի, և' գլխավոր մարզչի պարտականությունների ժամանակ «Բարսելոնան» երբեք չի պարտվել «Ռեալ Մադրիդին» Փլեյ-օֆֆ-ում:
Մեսսին այսօր երեկոյան մեկ գոլի շնորհիվ կարող է շրջանցել լեգենդար Սեզարին և դառնալ «Բարսելոնայի» լավագույն ֆուտբոլիստը: Այժմ նա խփել է 14 գնդակ «Ռեալ Մադրիդի» դարպասին:
|
Կատեգորիա: Նորություններ |
Դիտումներ: 1027 |
Ավելացրեց: Մեսսի2013
|
|
|
|