Կատալոնական «Բարսելոնայի» նորեկ, եզրային պաշտպան Խորդի Ալբան, ով կատալոնացիներին է միացել իսպանական «Վալենսիայից», մեկնաբանել է Իսպանիայի առաջնության երկրորդ տուրում «Օսասունայի» նկատմամբ տոնած հաղթանակը:
«Մենք ընթացիկ առաջնությունում ունենք վեց միավոր, ինչպես նաև հաղթել ենք Սուպերգավաթի առաջին մրցավեճում: Շատ լավ ցուցանիշ է և ես կարծում եմ, որ հիմա մեզ մնում է նվաճել տիտղոսը:
Խաղը բարդ ստացվեց, երկրպագուների ամբոխն ու թիմը ճշում էին գործադրում, միշտ դժվար է հաղթել այստեղ: Մենք տանջվեցինք, բայց առավելություն ունեինք ու գոլ խփելու պահեր ստեղծեցինք»,-եզրափակել է Խորդի Ալբան:
Աղբյուրը` Football-Espana.net
|