| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
12:14 Ռոսսել. «Նեյմարը շատ ուժեղ է, բայց Մեսսիի հետ չի կարող համեմատվել» |
Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Սանդրո Ռոսսելը անդրադարձել է թիմի հարձակվող Լեո Մեսսիի և Բրազիլական «Սանթոսի» կիսապաշտպան Նեյմարի վարպետությանը, հայտնում են իսպանական ԶԼՄ-ները:
«Մեսսիին ավելի շատ են համեմատում Ռոնալդուի քան Նեյմարի հետ: Օրինակ, ֆուտբոլի արքա Պելեն անգամ չի կասկածում, որ իր հայրենակիցը կարողություններով գերազանցում է Մեսսիին:»
«Իհարկե Նեյմարն ունի հիանալի ապագա: Բայց ես չեմ կարծում, որ աշխարհում կա մի ֆուտբոլիստ, որին կարելի է համեմատել Մեսսիի հետ», - ասել է Ռոսսելը:
|
|
Կատեգորիա: Նորություններ |
Դիտումներ: 691 |
Ավելացրեց: Իբրա-Կադաբրա
|
|
|
|