Իտալական «Յուվենթուսի» գլխավոր տնօրեն Բեպպե Մարոտտան մեկնաբանել է ակումբի կողմից կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Դավիդ Վիլյայի նկատմամբ եղած հետաքրքրության վերաբերյալ հրապարակումները։
«Ես հերքում եմ Վիլյայի հետ կապված բանակցությունների մասին ցանկացած տեղեկություն։
Վիլյան մեծ ֆուտբոլիստ է, սակայն մենք ցանկանում ենք ձեռք բերել այլ խաղաոճ ունեցող հարձակվողի։ Մենք այժմ փնտրում ենք Կավանիի կամ Լյորենտեի պես հարձակվողի։
Մեր գլխավոր նպատակը Բոսնիացի Էդին Ջեկոն է, սակայն օր օրի ավելի ու ավելի բարդ է դառնում նրա հետ համաձայնության գալը»,- Մարոտտայի խոսքերն է մեջբերում El Mundo Deportivo-ն: