Ատլետիկո Մադրիդի հարձակվող Ռադամել Ֆալկաոն գնահատել է իր շանսերը Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի կոչման համար:
«Անկասկած Մեսսին և Ռոնալդուն աշխարհի լավագույն ֆուտբոլիստներն են: Նրանք անհավանական ֆուտբոլիստներ են, ես երջանիկ եմ, որ կարող եմ որևէ մրցանակի համար պայքարել նրանց հետ:
Ինչ վերաբերվում է ինձ՝ ես պետք է աշխատեմ ինքս ինձ վրա: Նախորդ մրցաշրջանը շատ հաջող ստացվեց ինձ համար: Ես խաղալով Իսպանիայի ոչ ամենաուժեղ ակումբում՝ կարողացա ինքս ինձ դրսևորել:
Մենք պատրաստվում ենք որքան հնարավոր է բարձր տեղ գրավել և ՉԼ-ի ուղեգիր ստանալ: Շատ եմ ցանկանում թիմիս հետ մասնակցել այդ առաջնությանը»,-ասել է Ֆալկաոն:
|