Գլխավոր էջ » 2012»Օգոստոս»24 » «Օսասունայի» հարձակվող. ««Բարսելոնան» միշտ էլ վտանգավոր է եղել»
19:33
«Օսասունայի» հարձակվող. ««Բարսելոնան» միշտ էլ վտանգավոր է եղել»
Իսպանիայի առաջնության երկրորդ տուրում կատալոնական «Բարսելոնան» մրցելու է «Օսասունայի» դեմ: Իսպանական «Օսասունայի» ֆուտբոլիստ Ֆրանցիսկո Մարտինեսը, ով ավելի հայտնի է «Նինյո» մականունով, խաղից առաջ կիսվել է ակնկալիքներով՝ հայտարարելով, որ ամբողջովին հասկանում է մրցակցի հզոր լինելու փաստը:
32 ամյա Նինյոն նշել է, որ «Օսասունան» օգտվելու է «Բարսայի» սխալներից. «Կաշխատենք օգտվել մրցակցի սխալ գործողություններից: Դրանք շատ չնչին են լինում:
Նրանք միշտ կենտրոնանում են միայն առաջիկա խաղի վրա ու արդեն սովոր են շաբաթական երկու անգամ դաշտ դուրս գալուն: «Բարսելոնան» միշտ ցանկանում է հաղթել, ու մենք գիտենք, որ նրանց դեմ խաղում դժվար է լինելու:
«Բարսելոնան» միշտ վտանգավոր է»,- հայտարարել է Նինյոն: