Ինիեստա. «Գեղեցիկ մեկնարկ և նոր ձեռքբերումներ» (Տեսանյութ)
Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինիեստան «El Marcador» հաղորդմանը տված հարցազրույցի ժամանակ խոսել է թիմի և ձեռքբերումների մասին: Վերջինս Իսպանիայի սուպերգավաթի առաջին հանդիպման ընթացքում կարևորագույն դեր խաղաց մարզադաշտում` վաստակելով 11 մետրանոց: Ինիեստան այդ հանդիպման ընթացքում դարձավ նաև գոլային փոխանցման հեղինակ:
Գեղեցիկ մեկնարկ Անդրես Ինիեստան գոհ է իր և իր թիմակիցների խաղից. «Դժվար էր, սակայն անչափ գեղեցիկ: 90 րոպե անցկացնելով մենք հաղթեցինք աշխարհի լավագույն ակումբներից մեկին` «Ռեալին»: Զգացումներս դրական են»
Նոր ձեռքբերումներ
«Ալբան «Բարսայի» սան է եղել և միշտ էլ համարվել է մեր ընկերը: Ինչ վերաբերվում է Սոնգի մասին, ապա ասեմ, որ նա թիմին մեծ օգուտ կտա ապագայում»,-եզրափակել է Ինիեստան: