Ինչպես հաղորդում է Կատալոնական «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, կենտրոնական պաշտպան Խերարդ Պիկեն Իսպանիայի Սուպերգավաթի առաջին խաղում «Ռեալին» հաղթելուց հետո հայտարարել է, որ կատալոնացիները Մադրիդում նույն ոճով կխաղան:
«Մենք հպարտ ենք մեր ցուցադրած խաղի համար: Վստահ ենք մեր ուժերին և լավ ենք պատրաստված: Մենք կարող էինք ևս մեկ գոլ խփել, սակայն ուժերը չբավականացրին: Կարծում եմ` մեր ուժերը կբավականացնի «Օսասունայի» հետ հանդիպմանը, ինչպես նաև «Ռեալի» դեմ պատասխան խաղին:
Երբեմն գոլ խփելու համար անհրաժեշտ է լինում բազմաթիվ պահեր ստեղծել, սակայն «Ռեալին» 2 պահը բավական եղավ 2 գոլ խփելու համար: Մենք կարող էինք ավելի մեծ տարբերությամբ հաղթել և արժանի էինք դրան:
Այդուհանդերձ, լավ է, որ առավելությամբ ենք գնում Մադրիդ: Չափազանց ուշադիր կլինենք պատասխան հանդիպման ժամանակ: Կարծում եմ` մեկ շաբաթ անց նույն ոճով կխաղանք»,- հայտարարել է Պիկեն: