| Վիճակագրություն |  
 Առցանց են` 1  Հյուրեր` 1  Գրանցվածներ` 0  |  
  
 | 
 
14:38  Սուբիսարետա. ««Ռեալը» կարող էր խոշոր հաշվով պարտվել»  |  
«Բարսելոնայի» սպորտային տնօրեն Անդոնի Սուբիսարետան մեկնաբանել է Իսպանիայի սուպերգավաթի առաջին խաղում իր թիմի հաղթանակը Մադրիդի «Ռեալի» նկատմամբ 3:2 հաշվով:
  «Մրցաշրջանի երկրորդ խաղի համար 3:2 հաշիվը վատ արդյունք չէ: Կարծում եմ, որ հաշիվը կարող էր և ավելի՛ խոշոր լինել: Ֆուտբոլիստները չնյարդայնացան Քրիստիանո Ռոնալդուի գոլից հետո: 
  Շատ լավ էր, որ հաջողվեց այդքան արագ պատասխան գոլը խփել: Պետք չէ ամեն ինչում մեղադրել Վիկտոր Վալդեսին: Ցավոք, դարպասապահները երբեմն այդպես սխալվում են: 
  Վալդեսը բավականին շատ միավորներ է բերել «Բարսելոնային» նախկինում, և այս սխալը ոչինչ չի փոխում», – ասել է Սուբիսարետան:
  Աղբյուրը` AS.com 
		
	  |  
| 
Կատեգորիա: Նորություններ | 
Դիտումներ: 633 | 
Ավելացրեց: Մեսսի2013
 |  
 
 |   
 | 
 
 
 
 
 
 |