Կատալոնական «Բարսելոնայի» և Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Էրիկ Աբիդալը մարտականորեն է տրամադրված: Նա ցանկանում է վերադառնալ մեծ ֆուտբոլ առողջական խնդիրներից հետո: Ֆուտբոլիստը նշել է, որ սկսել է մարզվել անհատական ծրագրով:
«Ես սկսել եմ մարզվել մարզասրահում: Առայժմ քիչ ծանրաբեռնվածությամբ եմ աշխատում: Շնորհակալ եմ «Բարսելոնայի» խաղացողներին աջակցության համար»,-գրել է ֆուտբոլիստը Facebook -ի իր էջի պատին: