| Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը աջակցում է «Բարսայի» իր գործընկերոջը:  
 «Ամեն մեկն ունի իր ուժեղ և թույլ կողմերը, բոլորն էլ կարող են սխալվել: Դարպասապահները բացառություն չեն, Վիկտոր Վալդեսը շատ անգամներ է օգնել իր թիմին, այդ պատճառով նրան չի կարելի մեղադրել Դի Մարիայի հետ եղած հատվածում սխալվելու համար:
 Մեր բախտը բերեց երկրորդ գոլի ժամանակ: Ամեն ինչ կորոշվի Մադրիդում: Բայց հիմա մենք պետք է կենտրոնանանք միայն «Խետաֆեի» դեմ հանդիպմանը»,-ասել է Իկեր Կասիլյասը:
 |