«Կամպ Նոու» մարզադաշտում տեղի ունեցավ Իսպանիայի Սուպերգավաթի առաջին հանդիպումը, որտեղ հաղթեց կատալոնական «Բարսելոնան»:
Խաղը շատ ակտիվ սկսեցին «Բարսայի» ֆուտբոլիստները, սակայն որևէ լուրջ գրոհ չէին կարողանում կազմակերպել, իսկ մայրաքաղաքի ներկայացուցիչները միմիայն հակագրոհում էին: Այսպիսով առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին:
Երկրորդ խաղակեսում տեղի ունեցավ գոլերի հրավառություն:
54-րդ րոպեին անկյունայինի փոխանցումից հետո գլխի հարվածով խաղի հաշիվը բացեց Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն:
Ընդհամենը մեկ րոպե անց Պեդրոն հավասարեցրեց խաղի հաշիվը՝ 1-1:
69-րդ րոպեին Մադրիդի «Ռեալի» կենտրոնական պաշտպան Սերխիո Ռամոսը կանոնները խաղտեց Ինիեստայի նկատմամբ և հանդիպման գլխավոր մրցավարը նշանակեց 11-մետրանոց հարված:
11-մետրանոց նշանակետին մոտեցավ արգենտինացի հրաշամանուկ Լեո Մեսսին և անվրեպ իրացրեց հարվածը՝ 2-1:
7 րոպե անց շատ հաջող գործեց Ինիեստա-Չավի զույգը. Չավին Ինիեստայի հիանալի փոխանցումից հետո խաղի հաշիվը դարձնում է 3-1:
Երկրորդ խաղակեսի վերջնամասում Վալդեսի սխալից օգտվելով` գոլի հեղինակ դարձավ մեկ այլ արգենտիանցի՝ «Ռեալի» կիսապաշտպան Անխել Դի Մարիան:
Սակայն այս գոլն էլ չխանգարեց «Բարսային», որ հաղթանակ տանի այս խաղում: Ինչևէ, սպասենք Իսպանիայի Սուպերգավաթի պատասխան հանդիպմանը:
|