«Բարսելոնայի» նորեկ Ալեքս Բիլոնգ Սոնգը, ով օգոստոսի 20-ին պաշտոնապես դարձավ թիմի ֆուտբոլիստ՝ գովել է կոտալոնական գերակումբին:
«Ես շատ ուրախ եմ այստեղ: Սա աշխարհի լավագույն ակումբն է: Ես միշտ երազել եմ խաղալ այնպիսի ակումբում՝ ինչպիսին «Բարսելոնան» է:
Հուսով եմ, որ «Բարսան» կրկին մրցանակներ կնվաճի, որովհետև նա հաղթող թիմ է: Ես բոլոր ուժերս կծախսեմ մարզումների ժամանակ, որպեսզի հնարավորություն ստանամ մտնել խաղադաշտ»,-ասել է Սոնգը:
|