Ինչպես գիտեք՝ նախատեսվել էր փետրվար ամսվա ընթացքում կազմակերպել Արգենտինա-Պորտուգալիա ընկերական հանդիպում, որը տեղի կունենար «Կամպ Նոու» մարզադաշտում: Սակայն այսօր իսպանական Mundo Deportivo թերթը հրապարակեց, որ Պորտուգալիայի հավաքականը հրաժարվում է այդ առաջարկից և չի մասնակցի այդ հանդիպմանը:
Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչը գիտակցում է, որ այդ խաղում իրենց հավաքականների կազմում կմրցեն Լեո Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուն, սակայն այդ հանդիպումը իր պլանների մեջ չի մտնում:
|