Ինչպես հաղորդում է Marca-ն, կատալոնական «Բարսելոնայի» հանդերձարանում այժմ քննարկվում է Ալեքսանդր Սոնգի տեղափոխությունը:
Այդ մասին կարելի է եզրակացություն կայացնել Ադրիանոյի` երեկ արած հայտարարություններից: Բրազիլացին հայտարարել է, որ «Բարսան» գրկաբաց կընդունի Սոնգին.
«Նա շատ լավ ֆուտբոլիստ է: Այն խաղերում, որ մենք մրցել ենք «Արսենալի» դեմ, կարող էինք տեսնել, թե ինչքան բարձրակարգ խաղացող է Սոնգը: Նա գալու է նոր դժվարությունների հետևից ու գրկաբաց կընդունվի բոլորի կողմից»,- հայտարարել է Ադրիանոն:
Լուրեր են տարածվել, որ «Բարսան» «Արսենալից» գնել է Սոնգին` 17 մլն եվրոյի դիմաց: Սպասում ենք պաշտոնական հայտարարության:
Աղբյուրը` Marca.com
|