17:42 Սոնգ` դուրս, Մխիթարյան` ներս |
Ամառային տրանսֆերային պատուհանի ասեկոսեներն ավելի են թեժանում: Ինչպես հաղորդում են իսպանական ԶԼՄ-ները` Լոնդոնյան «Արսենալից» հեռացած Ռոբին վան Պերսիի հետքերով կարող է շարժվել նաև թիմի այլ խաղացող: Խոսքը Կոտ Դ'իվուարցի կիսապաշտպան Ալեքս Սոնգի մասին է: Վերջինս մամլո ասուլիսներից մեկում նշել է, որ անտարբեր չէ «Բարսելոնայի» նկատմամբ, սակայն թիմի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կտրականապես ժխտել է այդ լուրը:
Հետաքրքիրն այն է, որ անցյալ տարվա տրանսֆերային պատուհանի ժամանակ Ֆրանսիացի մասնագետը այդպիսի արտահայտություն է արել նաև թիմի ավագ, կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասի մասին: Բոլորս էլ գիտենք, որ այդ խոսքերից հետո` միևնույն է, Սեսկը վերադարձավ «Բարսա»: Կարելի է եզրակացնել, որ «Բարսան» այս տարի, բացի Խորդի Ալբայից, կունենա ևս մեկ ձեռքբերում:
Այսօր լուրեր տարածվեցին, որ Լոնդոնյան «Արսենալը» հետաքրքրվում է Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով: Թիմի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը լրջորեն է տրամադրված կիսապաշտպանի ձեռք բերման հարցում, որի տրանսֆերային արժեքը կարող է հասնել 20 մլն եվրոյի։ Այսինքն, եթե «Բարսան» գնի Սոնգին 20 մլն եվրոյով (Mundo Deportivo-ի տեղեկացմամբ Սոնգի տրանսֆերային արժեքը կազմում է հենց 20 մլն եվրո*), ապա «Արսենալը» կարող է վստահորեն գնել Հենրիխ Մխիթարյանին:
Այժմ սպասենք մինչ երեկո և պարզենք` կգա Սոնգը «Բարսա», թ՞ե ոչ:
|
Կատեգորիա: Նորություններ |
Դիտումներ: 1888 |
Ավելացրեց: Մեսսի2013
|
|