Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
19:23 «Բարսան» ցանկանում է երկարաձգել Մեսսիի հետ պայմանագրի ժամկետը |
Ինչպես հաղորդում է El Mundo Deportivo-ն, այս մրցաշրջանում կատալոնական «Բարսելոնան» կսկսի բանակցել Արգենտինացի հարձակվող Լեոնել Մեսսիի հետ պայմանագրի երկարաձգման հարցում:
Լեոյի ներկայիս պայմանագիրն ավարտվում է 2016 թվականին, սակայն «Բարսան» ցանկանում է երկարաձգել պայմանագրի ժամկետը: Վերջին անգամ Լեոյի պայմանագիրը թարմացվել էր 2009 թվականին, երբ «Բարսայի» նախագահը Ժոան Լապորտան էր:
Կողմերը դեռ չեն սկսել անմիջականորեն բանակցել, բայց սպասվում է, որ համապատասխան առաջարկը կնախապատրաստվի տարվա ընթացքում: Հավանաբար կավելանա արգենտինացու աշխատավարձը, բայց հստակ թվեր չեն նշվում:
Աղբյուրը` Mundo Deportivo
|
Կատեգորիա: Նորություններ |
Դիտումներ: 847 |
Ավելացրեց: Մեսսի2013
|
|
|
|