Ֆալկաոն համարում է, որ կարող է խփել այնքան գոլ, որքան խփում են աշխարհի ամենալավ 2 ֆուտբոլիստները` Մեսսին և Ռոնալդուն:
«Ես պարտավոր եմ ավելի լավ արդյունք ցույց տալ, քան նախորդ մրցաշրջանում», - ասել է մադրիդի «Ատլետիկո»-ի հարձակվող Ռադամել Ֆալկաո Գարսիան Լա Լիգա-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցի ժամանակ:
«Ես ունակ եմ անել այն ամենը, ինչն անում են Մեսսին և Ռոնալդուն: Միայն թե իմ գլխավոր նպատակն է ցուցադրել գեղեցիկ ֆուտբոլ և ուրախացնել թիմի երկրպագուներին:
Հիմա ես անհամբեր սպասում եմ Իսպանիայի առաջնության մեկնարկին: Ես արդեն հարմարվել եմ Իսպանական ֆուտբոլին և պատրաստ եմ բարձրացնել թիմային ցուցանիշները», - եզրափակել է Կոլումբացի ֆուտբոլիստը: Աղբյուր` Football.ua