Ձեզ ենք ներկայացնում կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լեոնել Մեսսիի` AS պարբերականին տված հարցազրույցը:
Ռոնալդուի մասին
«Ես երբեք չեմ փորձել մրցակցել Ռոնալդուի հետ: Ես ուղղակի փորձում եմ անել ամեն ինչ, որպեսզի պարգևեմ գավաթներ «Բարսելոնային» և Արգենտինաի հավաքականին:
«Հարգում եմ Ռոնալդուին այնպես, ինչպես այլ շատ ֆուտբոլիստների, բայց մենք մոտիկ ընկերներ չենք: Իմ ընկերներն այն մարդիկ են, ում հետ ես խաղում եմ «Բարսելոնայում» և հավաքականում:
«Ես չունեմ կոմֆլիկտ Ռոնալդուի հետ: Այդ լուրերը տարածում են ԶԼՄ-ները` մեր միջև մրցակցություն ստեղծելու համար»,- եզրափակել է նա:
Ոսկե գնդակի մասին
«Չավին և Ինիեստան խաղադաշտում ուղղակի փայլում են: Նրանց շնորհիվ Իսպանիայի հավաքականը հաղթեց Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում: Հենց այդպիսի ֆուտբոլիստներ են համարվում նաև Կասիլյասը և Ռոնալդուն»,-նշել է Մեսսին:
Հավաքականի մասին
«Սկզբում հավաքականում անսովոր էր: Հիմա ամեն ինչ հիանալի է: Մենք հաղթեցինք շատ կարևոր խաղերում, մարդիկ սկսեցին հաճույքով դիտել մեր խաղերը: Այն ժամանակ մենք չէինք կարողանում գտնել մեր խաղը և շատ էինք տանջվում, չստանալով լավ արդյունք: Երբ ես եկա «Բարսելոնայից», ինձ համար անսովոր էր, քանի որ չէի կարողանում ամբողջովին ցուցադրել իմ ունակությունները: Հիմա այդ ամենը հետևում է»,-եզրափակել է Մեսսին:
Աղբյուրը` Football.ua
|