Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
13:00 Դել Բոսկե. «Մեր կողմից կար հակառակորդի ուժերի թերագնահատում» |
Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն օգոստոսի 15-ին կայացած ընկերական հանդիպումից հետո խոսել է հանդիպման արդյունքների մասին:
Ծանր հանդիպում
«Խաղը շատ ծանր էր: Մենք հարկադրված էինք հարմարվել որոշ հանգամանքների։ Խաղացողները դեռ այդքան էլ լավ մարզավիճակում չեն, գումարած դրան՝ հանդիպումն անցավ սաստիկ շոգի պայմաններում: Սա արդարացում չէ, սակայն պետք է ընդունել, որ դա մեզ խանգարում էր, հավաքականի մոտ շատ բան չէր ստացվում:
Խուանֆրանի ծանր վնասվածքը
Ամենացավալին Խուանֆրանի վնասվածքն է: Նա վնասվածք է ստացել աջ ոտքի ծնկի մասում: Շատ եմ ցավում նրա համար: Բժիշկները ավելի ստույգ պատասխան կտան Մադրիդում: Մյուս խաղացողները լավ վիճակում են:
Ու նորից մրցակցի թերագնահատում
Մեր կողմից կար հակառակորդի ուժերի թերագնահատում: Սա էլ պետք է ընդունել: Բայց պետք է ասեմ, որ հիմա պետք չէ ոչ մեկին թերագնահատել: Աշխարհի և Եվրոպայի չեմպիոնների տիտղոսները ստիպում են մեզ պահել հավաքականի հեղինակությունն ավելին, քան երբեք», – եզրափակել է դել Բոսկեն:
Աղբյուրը` AS.com
|
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ |
Դիտումներ: 620 |
Ավելացրեց: Մեսսի2013
|
|
|
|