01:09 Ագգեր. «Բարսան միակ ակումբն է, որի առաջարկից դժվար թե կարողանայի հրաժարվել» |
Ինչպես հաղորդում է Goal.com-ը, Անգլիական «Լիվերպուլի» Դանիացի պաշտպան Դանիել Ագերը խոստովանել է, որ հիանում է կատալոնական «Բարսելոնայով», սակայն ավելացրել է, որ սիրում է իր թիմը և կցանկանար շարունակել ելույթները մերսիսայդյան ակումբում:
«Բարսան հրաշալի է: Դա միակ ակումբն է, որի առաջարկից դժվար թե կարողանայի հրաժարվել: Ոչ մի ֆուտբոլիստ չէր ցանկանա հրաժարվել:
Լիվերպուլ քաղաքը և ակումբը հրաշալի են վերաբերվել ինձ այստեղ գտնվելու տարիների ընթացքում և ես միշտ կհարգեմ այն մարդկանց, ովքեր կապված են այս ակումբի հետ:
«Լիվերպուլի» մեծությունը զգացվում է հատկապես այն ժամանակ, երբ այստեղ անցկացվում են Չեմպիոնների լիգայի խաղերը: ՉԼ խաղերն առանձնահատուկ են: Հավատում եմ, որ շուտով մեզ կհաջողվի վերադառնալ Չեմպիոնների լիգա», - հայտարարել է Ագգերը:
Աղբյուրը` Goal.com
|
Կատեգորիա: Նորություններ |
Դիտումներ: 682 |
Ավելացրեց: Իբրա-Կադաբրա
|
|