| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
20:46 Սոնգ. «Չնայած «Բարսայի» հետաքրքրությանը` ես երջանիկ եմ «Արսենալում»» |
Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Ալեքս Սոնգը հայտարարել է, որ չնայած իր նկատմամբ կատալոնական «Բարսելոնայի» հետաքրքրությանը՝ երջանիկ է զգում իրեն «կանոնիրների» կազմում:
«Չեմ հերքելու, որ «Բարսելոնայի» հետաքրքրությունը գրավել է ինձ, սակայն ես հանդես եմ գալու «Արսենալում»: Ես երջանիկ եմ այստեղ:
«Բարսելոնան» աշխարհի լավագույն ակումբն է, այնպես որ մինչև տրանսֆերային պատուհանի փակվելն իմ տեղափոխության մասին լուրերը չեն դադարի»,- ասել է Սոնգը Sky Sports-ին տված հարցազրույցի ժամանակ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, թե «Բարսելոնան» պատրաստ է 15 մլն եվրո առաջարկել Սոնգի համար, ով այժմ դիտարկում է «Արսենալի» հետ պայմանագրի երկարաձգման հնարավորությունը:
Աղբյուրը` Sky Sports
|
|
Կատեգորիա: Նորություններ |
Դիտումներ: 644 |
Ավելացրեց: Մեսսի2013
|
|
|
|