«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան տուն է փնտրում Իտալիայում, նա կարող է իրեն տուն գնել Կոմոյում:
Հիշեցնենք, որ Գվարդիոլան արձակուրդ վերցրեց և ցանկացավ 1 տարով հանգստանալ ֆուտբոլից:
Քանի որ Գվարդիոլան պայմանագիր չուներ որևէ ակումբի հետ՝ շատ ակումբներ սկսեցին պայմանագիր առաջարկել Գվարդիոլային, իսկ քանի որ հիմա Պեպը Իտալիայում իրեն տուն է փնտրում, առիթ է տալիս մտածելու, որ նա ընդունել է տեղի Միլանի կամ Ինտերի առաջարկությունները: Իսկ Բրազիլիայի հավաքականի ֆեդերացիան ցանկանում է, որ Խոսեպ Գվարդիոլան դառնա Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչը: