Վերջին տարիներին անընդհատ հարցումներ է տեղի ունենում, որոնք վերաբերվում են Մեսսի-Ռոնալդու հակամարտությանը: Այս հարցին պատասխանել են տարբեր ժանրի մարդիկ: Այս անգամ այս հարցը տվել են Օլիմպիական վեցակի չեմպիոն «Կենդանի լեգենդ» (նա է խնդրել այդպես իրեն անվանել) Ուսեյն Բոլտին:
«Անկասկած Ռոնալդուն գերազանցում է Մեսսիին: Նա ավելի բազմակողմանի ֆուտբոլիստ է: Բացի դրանից Կրիշտիանուն ավելի բաց և մարդամոտ անձնավորություն է: Ես ինքս Ոսկե Գնդակը կհանձնեի Ռոնալդույին»,-ասել է 26-ամյա լեգենդը:
Ավելացնենք, որ Բոլտը հայտնել էր լրագրողներին, որ նա է Ռոնալդույին հանձնարարել տարբեր տիպի վարժություններ և Բոլտի շնորհիվ է Ռոնալդուն ֆիզիկապես շատ կայունացել և սկսել շատ ավելի արագ վազել:
|