Առաջին գնդակը խփվեց առաջին խաղակեսի չորրորդ րոպեին: Գոլի հեղինակ դարձավ արգենտինացի հարձակվող Լեոնել Մեսսին: Հանդիպման հաշիվը կրկնապատկեց Իբրահիմ Աֆելլայը, սակայն երկրորդ խաղակեսի վերջնամասում` խփելով ֆանտաստիկ գնդակ:
Հանդիպումից հետո «Բարսան» կուղևորվի Իսպանիա, որից հետո կսկսի պատրաստվել Իսպանիայի առաջնության գալիք մրցաշրջանին:
Նշենք, որ երկարատև դադարից հետո խաղադաշտ վերադարձավ բոլորի կողմից սիրված հարձակվող Դավիդ Վիլյան: Գոլերը` Լեո Մեսսի 4', Աֆելլայ 90'