Գլխավոր էջ » 2012»Օգոստոս»11 » Հաջի. «Ռոնալդոն լավն է, բայց ես իմ նախապատվությունը տալիս եմ Մեսսիին»
18:51
Հաջի. «Ռոնալդոն լավն է, բայց ես իմ նախապատվությունը տալիս եմ Մեսսիին»
Աշխարհահռչակ Ռումինացի Գեորգի Հաջին կարծում է, որ Մեսսին ավելի լավ ֆուտբոլիստ է, քան Ռոնալդոն:
«Քրիստիանո Ռոնալդոն անխոս շատ լավ ֆուտբոլիստ է և ունի հիանալի տեխնիկա, սակայն ես իմ նախապատվությունը, այնուամենայնիվ, տալիս եմ Մեսսիին: Նա ֆանտաստիկ ֆուտբոլիստ է:
Լեոն անչափ գեղեցիկ ֆուտբոլ է ցուցադրում: Մեսսին դարձել է երեխաների իդեալը: Այժմ այնպիսի ժամանակներ են, որ բարությունը և մարդկայնությունը, ցավոք, երկրորդ պլան են մղվել»,-ասել է Հաջին այսօրվա հանդիպումից առաջ: Աղբյուրը` Goal.com