Գլխավոր էջ » 2012»Օգոստոս»11 » Դել Բոսկե. «Չավին ավելի կարևոր մարդ է հավաքականում, քան ես» (Տեսանյութ)
18:26
Դել Բոսկե. «Չավին ավելի կարևոր մարդ է հավաքականում, քան ես» (Տեսանյութ)
Ինչպես հաղորդում է Marca-ն, իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն պարզաբանել է, թե ինչու կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Չավի Հերնանդեսին չի ընդգրկել հավաքականի հայտացուցակում:
Նշենք, որ այդ հանդիպումը նախատեսված է անցկացնել օգոստոսի 15-ին:
«Ես զրուցել եմ Չավիի հետ: Կարծում եմ՝ բոլորը կհամաձայնվեն, որ ազգային հավաքականում Չավին ավելի կարևոր անձ է, քան գլխավոր մարզիչը:
Մենք նման դեպքերում հատուկ մոտեցում ենք ցուցաբերում: Չավին իր թիմի կազմում նախապատրաստվում է նոր մրցաշրջանին:
Մենք զրուցեցինք ու որոշեցինք, որ նա չի մեկնի թիմի հետ: Թող նա շարունակի նախապատրաստվել իր թիմի հետ:
Ինչ վերաբերվում է Ալվարո Նեգրեդոյին, ապա այդ խաղում մեզ 3 հարձակվող պետք չէ: Նորմալ չէ նրանց վերցնել ուղևորության և խաղադաշտ դուրս չբերել:
Ես զրուցել եմ նաև Կառլես Պույոլի հետ: Առաջին հերթին հետաքրքրվել եմ նրա առողջական վիճակով: Նա 2 հանդիպում է անցկացրել` 45 րոպե խաղադաշտ դուրս գալով: Եկանք այն եզրակացության, որ լավ կլինի նրան ևս հանգիստ տալ»,- հայտարարել է Դել Բոսկեն: