«Բարսելոնայի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը վստահ է, որ իր նոր մարզչի հետ «Բարսան» կունենա լուրջ հաջողություններ:
«Տիտո Վիլանովան շատ ուժեղ անձնավորություն է, այնքան ուժեղ, որ մարդիկ չեն էլ պատկերացնում: Նա կարող է շատ բան տալ մեզ, մենք էլ մեր հերթին պետք է օգնենք նրան: Նա կօգնի մեզ, քանի որ շատ լավ գիտի, թե ինչ է նշանակում ֆուտբոլ: Եթե մենք օգնենք միմյանց, ապա կհասնենք մեծ հաջողությունների»,-ասել է Ֆաբրեգասը:
|